Հրճված ընտրություններով

Արթուր Հայրապետյան Հունիս 26, 2021

«Ժողովուրդը» հրճված է ընտրություններում տարած իր «փայլուն հաղթանակով»՝ նրան հաջողվել է «չոքըցնել», «կզըցնել» եւ նման այլ բազմաթիվ գործողություններ անել Փաշինյանի բոլոր «չուզողներին», այդ թվում՝ նզովյալ մտավորականներին: «Ժողովուրդը» կարող է ուրախանալ, թմբուկ զարկել, տալ վարչապետին «պողպատե մանդատը», «արդարադատության սուրը», որպեսզի նա իրականացնի վենդետա, վեթինգ, լյուստրացիա եւ այլն: Շնորհավորում եմ բոլոր ուրախացողներին: Սա իրականության «պայծառ» կողմն է: Հիմա դառնանք «ստվերային կողմին»: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվում են առնվազն 1000 ադրբեջանցի զինծառայողներ: Նրանք հեռացա՞ն «ժողովրդի հաղթանակի» հետեւանքով: Բաքվում ծանրագույն հոդվածներով դատվում են մեր ռազմագերիները: Նրանք վերադարձա՞ն Հայաստան՝ մեր երկրում «վատ» մարդկանց «կզըցնելու» շնորհիվ: Հասկանում եմ, որ «ժողովրդին» այդ հարցերը չեն հետաքրքրում: Համենայնդեպս՝ արձանագրեմ պատմության համար:

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024