Հուսանք մի օր քաղաքական հետապնդումը մեր երկրում պատմություն կդառնա

Արթուր Հայրապետյան Ապրիլ 18, 2021

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես և խոստացել էի օրեր առաջ այցելեցի Վանաձորի ՔԿՀ, որտեղ ծանոթացա Վահագն Աբգարյանի գործի մանրամասներին և քայլեր ձեռնարկեցի , որպեսզի օր շուտ Վահագնը դադարեցնի հացադուլը: Երեկ վաղ առավոտյան իմացա , որ արդեն դադարեցրել է և սպասում է արդարադատության կայացմանը: Վահագնը նախորդ իշխանության կողմից հերթական քաղաքական հետապնդման պատճառով կալանավորված անձ է, ով շատերի նման հույս է տածել, որ հեղափոխությունից հետո կկայանա արդարադատություն և հերթական շինծու գործը կբացահայտվի և հետապնդումը կդադարեցվի: Ավա՜ղ, այդպես էլ դեռ սպասում է: Ավելին , պարզեցի ,որ իր նկատմամբ կալանավայրում նախկինում մահափորձ է կատարվել քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակում և այդ գործը կարճվել է պատճառաբանությամբ , որ մահափորձ կատարած անձը մասնակցել է արցախյան պատերազմին: Վահագնի գործը վարող դատավորը մարտ ամսին երկու անգամ նիստը հետաձգել է արհեստականորեն և մինչ այս պահը չկա դատարանի որոշում , որով հնարավորություն կընձեռվեր դիմելու վերաքննիչ դատարան, իսկ այնուհետև եվրո դատարան: Դատավորը առանց որոշում կայացնելու վերջերս ազատվել է իր պաշտոնից և նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ, ինչն էլ պատճառ էր դարձել Վահագնի ծայրահեղ որոշման: Անտեսելով իր առողջական վիճակը՝ շուրջ 9 օր հայտարել է հացադուլ, մինչև անսալով իմ խնդրանք հորդորին դադարեցրել է հացադուլը և այս պահին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Տեղեկացնեմ նաև, որ հարցի բարձրաձայնումից հետո նշանակվել է նոր դատավոր և հույս ունենք, որ հնարավոր կարճ ժամանակահատվածում կլինի որոշում: 

Պարզեցի նաև , որ Վահագնի գործին տարբեր ժամանակներում ծանոթացել են մի խումբ պատգամավորներ, որոնք խոստացել են հարցին հետևողական լինել ու հետագայում որևէ քայլ չեն ձեռնարկել: Ցավոք այս ամենից կարելի է եզրակացնել , որ « Մարդը բարձրագույն արժեք է» համարվում միայն սահմանադրությամբ:  

Հուսանք մի օր քաղաքական հետապնդումը մեր երկրում պատմություն կդառնա և որևէ մեկը չի արժանանա նման վերաբերմունքի՝ մարդու իրավունքների կոպիտ խախտման: 

Մեկնաբանություններում կցում եմ նաև օրեր առաջ ԱԺ ամբիոնից հնչեցրածս ելույթը:

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Կիսվել