Իմ անձի, հրատարակչության հեղինակության շուրջ հնչեցրած ցանկացած անզգույշ, անմտածված չարախոսություն ես և իմ փաստաբանները դիտարկում ենք որպես կանխամտածվածություն

Արթուր Հայրապետյան Հուլիս 07, 2021

Քանի որ ոչ մի կերպ չեք ուզում հասկանալ, որ մարդկանց ու բամբասողների տասը րոպեանոց հետաքրքրասիրությունը բավարարելու համար ես չեմ կարող ներկայացնել այն փաստերը, որոնք իրավասու չեմ հանրայնացնել տվյալ պահին ու կողմերից ոչ մեկն իրավասու չէ (այլ հարց է, որ ՀՀ քաղաքացի Ա. Գալստյանն անգրագիտությունից դրդված հանրային քննարկումներ է անցկացնում ու ներգրավվում մարդկանց, որոնց իմ կողմից իրավական պատասխանատվության ենթարկելու հայցով դիմելու դեպքում, հանրային քննարկումներ կազմակերպած քաղաքացի Ա. Գալստյանը չի էլ շտապի փրկել) քանի որ դատական ելքով լուծվող հարցերի հետ կապված հանրային քննարկումները, փաստերի հրապարակումը թույլատրելի չեն, ուղղակի կարճ ու կոնկրետ տեղեկացնում եմ՝ բոլոր նրանց, ում հետաքրքրում է այս ողջ հրեշավոր կոնֆլիկտի, դրանից բխող զրպարտությունների իրական կողմը, եղելությունն ու ամենակարևորը՝ հանգուցալուծումը, ուղղակի թող սպասեն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ, ՎՃՌԻ։ 

Իմ անձի, հրատարակչության հեղինակության շուրջ հնչեցրած ցանկացած անզգույշ, անմտածված չարախոսություն ես և իմ փաստաբանները դիտարկում ենք որպես կանխամտածվածություն, հետևապես այն անձինք, որոնք թույլ են տվել կամ շարունակում են թույլ տալ նման անպատասխանատու, չհիմնավորված զրպարտանքներ, գրառումներ, քննարկումներ, նույնպես կենթարկվեն պատասխանատվության՝ իրենց զազրախոսությունից, սուտ վկայությունից, զրպարտանքից բխող իրավական նորմերի չափով։

Հորդորում եմ պահպանել հանգստություն և զերծ մնալ անպատասխանատու մեղադրանքներից։

 

Մարգարետ Ասլանյան (ՖԲ)

Կիսվել