Իմ առաջ մի խոնարհվեք, այնպես արեք, որ իմ կորուստն իզուր չլինի

Արթուր Հայրապետյան Հունիս 17, 2022

-Մի զինվոր պատմեց, որ Հայկը իրեն իջեցրել է, հասցրել վիրավորներին ռազմադաշտից հանող մեքենայի մոտ, ասել՝ այս զինվորին էլ տարեք հետներդ, վիճակը լավ չի: Ու ինքը տեսել է, թե ինչպես հետդարձի ճանապարհին անօդաչուն խփեց տղայիս… Հրամանատարներից մեկն էլ ասել էր՝ Հայկը բացառիկ զինվոր էր: Երբ նրա մորը տեսնեմ, ձեռքերը չէ, ոտքերն եմ համբուրելու. Հայկը կարող էր մի ամբողջ գունդ մարտի տանել:

Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ մի պահ մտածի, զգա…սրտով զգա, թե ես ու իմ նմանները ինչ ահռելի ցավ ենք կրում մեր սրտում: Գիտակցի մեր կորստի ահռելի չափերը: Ես ամեն զանգից վեր եմ թռչում, ամեն անգամ դուռը բացելիս մտածում եմ՝ Հայկս ներս կմտնի: Համոզված եղեք՝ նույն ապրումներն ունեն բոլոր նրանք, ում զավակներից մասունքեր են մնացել: Ես մինչև սրտիս վերջին զարկը սպասելու եմ տղայիս:

 

-Իսկ մենք Ձեր ցավն զգալուց, Ձեր առաջ խոնարհվելուց զատ, ի՞նչ կարող ենք անել:

 

-Իմ առաջ մի խոնարհվեք, այնպես արեք, որ իմ կորուստն իզուր չլինի…

Ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/97555.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024