Իմ նման մարդկանց ճակատագրերը, քո նման ստահակները չպետք է որոշեն

Արթուր Հայրապետյան Մայիս 03, 2021

Ազգակործան պատուհասը լավ գիտեր, որ հանձնել է տարածքներն ու ստորագրելու է կապիտուլացիա խայտառակ մի փաստաթուղթ, դեռ չէր իրագործել ալիեւի երազանքը, վերջին օրերին բոլորին համոզում ու թասիբի էր գցում, որ գնան պատերազմ։ Զոհերը, անհետ կորածները, գերիները երեւի քիչ էին, ուղարկում էր, որ մնացածի գլուխն էլ ուտեր, ու այսքանից հետո դրա նման գլխակերը, ասում է, թե Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետեւ այն պատկանում է ժողովրդին։ 

 

Ժողովրդի անունը մի շահարկիր, խառնակիչ սրիկա։ Ժողովրդին հնարավոր բոլոր միջոցներով իրար դեմ հանեցիր, կիսամարդ դարձրեցիր, ու դեռ համարձակություն ունես ժողովրդի անունը տալո՞ւ, ու առանց խղճի խայթի, անամոթաբար գարԱԺ-ում գյալաջի ես անում, ու հռհռում։ Կհռհռաս, բա ի՞նչ կանես։ Քեզ ու քո նմաններին ոչինչ չի պատահել, բայց դուք ժողովրդից գողացել ու անգամ հողին չեք հանձնել իրենց բալեքին։ Եթե քո համար, քո ընտրողներն են միայն ժողովուրդ, ուրեմն դու էլ, քո նմաններն էլ պատասխան եք տալու երկիրը կործանման դուռը հասցնելու, մարդկանց դիվադադար ու անտարբերության մատնելու համար։ Հինգ հազարից ավել զոհերի, հաշմանդամների, տնավեր դարձրած մարդկանց, գերիների, անհետ կորածների, տարածքային կորուստների, բոլոր նրանց համար, որոնք իրենց երկրում անվտանգ չեն։ 

Իսկ եթե ժողովուրդը քո նման ստախոսին պետք է հավատա ու ընտրի, դատապարտված է վերջնական կործանման։ Իսկ իմ նման մարդկանց ճակատագրերը, քո նմանները չպետք է որոշեն։ 

Հ.Գ. Իսկ ես խիստ կասկածում եմ, որ քո նման տականքը ընտրությունները չի կեղծելու։ Այսքան էրեխի գլուխ կերած ստահակը, ինչպե՞ս կարող է ընտրություն չկեղծել։

Արթուր Հայրապետյան

Կիսվել