Իմպուլսիվ, անհավասարակշիռ խոսքեր

Արթուր Հայրապետյան Հունիս 09, 2021

Ես վստահ եմ, որ մեր պետության ձախողումների, եւ, մասնավորապես, պատերազմում կրած նվաստացուցիչ պարտության պատճառներից մեկը Փաշինյանի իմպուլսիվ, անհավասարակշիռ խոսքերն էին եւ գործողությունները՝ բանակի, գեներալների, դիվանագետների (որոնք, իմ ընկալմամբ, նույն զինծառայողներն են՝ միայն «փողկապով»), ընդհանրապես՝ պետական ապարատի հարցերում: «Նախկիններին» պատժելու եւ սեփական ընտրազանգվածի հրճվալից աղաղակների արժանանալու մոլուցքը ստվերում է պետական շահը: Համաձայն չեմ, որ Փաշինյանը դիտավորյալ ձգտում է քայքայել բանակը, ԱԳՆ-ն եւ ընդհանրապես պետական կառույցները, բայց միտումի բացակայությունից այդ քայքայումը պակաս ցավալի չէ: Զինված ուժերի գլխավոր հրամանատարը չի կարող բանակի մասին խոսել «կոնֆետ շպրտելու» մակարդակով: Այս սենսացիոն «բացահայտումը» թողեք «սունկ-կայքերին»:

 

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024