Ի՞նչ արժե չխոսելը

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 23, 2021

Դեռ խորհրդային տարիներին անեկդոտի պես մի պատմություն կար։ Ասում էին, թե որոշ վիրաբույժների փող են տալիս ոչ թե վիրահատելու, այլ չվիրահատելու համար։ Բնականաբար, հասարակության մեծ մասը գիտեր՝ ովքեր են թերուսները, և վախենում էր, որ նրանք վիրահատական սեղանին ուղղակի կսպանեն հիվանդներին։ Թերուսը, անգետը գուցե դիտավորյալ չի գործում, սակայն մարդկանց զրկում է կյանքից կամ առողջությունից։ 

 

Ինչո՞ւ ենք, սակայն, հիշել այս պատմությունը։ Որովհետև վարչապետը որոշել է պատասխանել լրագրողների և ՀԿ- ների ներկայացուցիչների հարցերին։ Իհարկե, ֆեյսբուքյան ուղիղ եթերի համար այդ հարցերն ընտրվելու են, զտվելու են, մնալու են նրանք, որ ձեռնտու են պատասխանողին։ Արդյոք կստացվի՞ այնպես անել, որ աշխարհը չլսի մեր երկիրը հերթական անգամ խայտառակող որևէ հայտարարություն, օր․՝ այնպիսին, ինչպիսին էր գերիներին վերաբերող ռեպլիկը կամ այնպիսին, ինչպիսին էր դժգույն, դժբախտ Շուշին։ Էլ չենք խոսում Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիներին արդարացնող արտահայտությունների մասին, օր․՝ իբր մենք էլ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նրանց տարածքն ենք զավթել․․․ 

 

Ցավոք, Նիկոլ Փաշինյանին որևէ խորհուրդ կամ հորդոր հղելն իմաստ չունի․ չի ընդունում, չի սովորում, չի հասկանում։ Մի տարբերակ էլ կա՝ հարցեր չտալ, որ չխոսի։ Բայց սա նույնպես չի ստացվելու։ Բժիշկ էլ չէ, որ փող տանք, չվիրահատի։ 

 

Նորմալ մարդկանց առաջարկում ենք նյարդերը չքայքայել և չլսել այսօրվա ասուլիսը, իսկ պարկեշտ լրագրողներին, քաղաքական վերլուծաբաններին հորդորում ենք զատել կարևորն անկարևորից և անդրադառնալ միայն գլխավոր խնդրին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Մնացածը՝ կոռուպցիա, նախկիններ, ասֆալտ և այլ զանգուլակներ, հետո։

 

Զարուհի Գաբրիելյան ՉԻ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024