Ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել․ Փաշինյանը՝ Շուշիի մասին

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 06, 2021

Ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել․ Նիկոլ Փաշինյանը՝ Շուշիի մասին 

 

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան անդրադարձավ Շուշի քաղաքի վերաբերյալ նախկինում իր արած հայտարարություններին։ Լիտվայի հայ համայնքի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպմանը Փաշինյանն ասել էր, որ Շուշիում որևէ նոր բնակելի շենք չէր կառուցվել։

 

Փաշինյանը պնդեց, որ նախկինում ինքը խոսել է Շուշիում բացառապես բնակելի շենքերի վերաբերյալ. «Ձեզ թվում է, թե մենակ դուք կամ ես եմ եղել Շուշիում, էլ մարդ չի եղել, էն մյուս տարածքներում մարդիկ չեն եղել, չեն տեսել՝ ինչ վիճակ է։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք ապրում։ Այո, այն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»։ 

 

Շուշիի մասին առաջին հայտարարությունը վարչապետն արել է 2020-ի նոյեմբերի 16-ին՝ նույն ամբիոնից՝ նշելով. «Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին երեսուն տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024