Ինչի՞ց վախենանք, ձեր պես իշխանություն ունենք

Արթուր Հայրապետյան Հունվար 19, 2021

«Զորավարժություններից շատ մի վախեցեք»․ Անդրանիկ Քոչարյան:

«ՉԻ». Չէ հա, ինչի՞ց պետք է վախենանք, պարոն Քոչարյան: Ձեր պես իշխանություն ունենք, դիվանագիտական խողովակներով հեսա մի այնպիսի հարված կհասցնեք, որ կմոռանան, թե ինչու են հավաքվել Կարսում: Հազար ու մի վախենալու առիթ ունենք, թուրք-ազերիների զորավարժությունը ի՞նչ մի վախենալու առիթ է: 

Օրինակ՝ վախենում ենք ընդդիմության ցույցերից, փողոցները փակելուց, Նիկոլ դավաճան գոռացողներից, պատգամավորների դեմ ակցիա իրականացնողներից: Իսկ զորավարժությունը առանձնապես վախենալու առիթ չէ: Իսկ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը և դրան նախորդած նույնպես թուրք-ազերի համատեղ զորավարժությունները պարզապես համընկան: Պետք չէ դրանց միջև կապ տեսնել: Բայց ամեն դեպքում հորդորում ենք պարոն Քոչարյանին չսահմանափակվել մեկ կամ երկու ճեպազրույցով: Ճիշտ կանի՝ ամեն երեկո Հ1-ի եթերով դիմի ժողովրդին, հանգստացնի և բարի գիշեր մաղթի:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024