Ինչպես է Ալիևի մտերիմ գործարարը ձեռք բերել տարածաշրջան ինտերնետ մատակարարող ընկերության բաժնետոմսերը

Արթուր Հայրապետյան Մարտ 25, 2021

Ինչպես է Ալիևի մտերիմ գործարարը ձեռք բերել տարածաշրջան ինտերնետ մատակարարող ընկերության բաժնետոմսերը.

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի՝ ինտերնետ ծառայություններ մատուցող խոշորագույն ըներության՝ «Caucasus Online»-ի 100% բաժնետեր է դարձել միջազգային NEQSOL ընկերությունը, որի սեփականատերն ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովն է։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն հայտնեց, որ վրացական ընկերության միջոցով Հայաստան հասնող ինտերնետ տրաֆիկի զգալի մասը փաստացի կլինի ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Infocom-ը ներկայացնում է, թե ինչ նշանակություն ունի «Caucasus Online»-ը մեր տարածաշրջանի համար, և ինչպես է NEQSOL-ը դարձել ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր։ «Caucasus Online» ընկերությունը ձևավորվել է 2006 թվականին։ 2008-ից «Caucasus Online»-ը Սև Ծովի հատակով անցնող 1200 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի միանձնյա սեփականատերն է։ Մալուխի միջոցով ինտերնետը Եվրոպայից հասցվում է Հարավային Կովկաս և Կասպից տարածաշրջան։ 2010-ից ընկերությունը մուտք է գործել Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք։

 

https://infocom.am/Article/50774

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024