Ինչպե՞ս եք դուք պատկերացնում, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կուսակցությունը քննադատում է, ասենք, երկրի արտաքին քաղաքականությունը

Արթուր Հայրապետյան Մարտ 20, 2022

Բացառված չէ, որ հայ դիվանագիտությունը Մարուքյանի նշանակումից շահելու է: Բայց քաղաքական դաշտն, իմ կարծիքով, դրանից տուժելու է, որովհետեւ, ըստ էության, դա նշանակում է կուսակցություններից մեկի՝ «Լուսավոր Հայաստանի» լուծարում: Իհարկե, զուտ ձեւականորեն նման քաղաքական կառույց կարող է գոյատեւել, բայց հիշենք, որ թղթի վրա այժմ Հայաստանում կան մի քանի տասնյակ կուսակցություններ, այդ թվում՝ «Օրինաց երկիրը», «Ազգային միաբանությունը», ՔԴՄ-ն, ԱԺՄ-ն եւ այլն: Խնդիրն այն է, որ Հայաստանում չի կարող լինել ընդդիմադիր կուսակցություն, որի ղեկավարը պետական պաշտոն ունի կամ, ինչպես այլ դեպքերում է լինում, խորհրդարանական իշխող խմբակցության անդամ է: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կուսակցությունը քննադատում է, ասենք, երկրի արտաքին քաղաքականությունը:

 

Արամ Աբրահամյան

Կիսվել