Ինչքա՞ն ես թռնելու։ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին

Աննա Անտոնյան Մայիս 28, 2021

Չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա զառանցանքներին։

Նա հոխորտում ու աքլորանում է, երբ որ մենակ է մնում կամեռաների առջև կամ իր ուսապարկերի պահեստում։ 

Ազգային ժողովում դեռևս մայիսի 5-ին ասել էր, որ պետք է բանավիճել Արցախի թեմայով, ես անմիջապես արձագանքել եմ և ասել եմ արի բանավիճենք։

Մի քանի զլմ նախաձեռնեց այդ բանավեճը, բայց ինքը ինչպես միշտ թռել է, վախկոտ թուրքի գործակալի պես։

Ինչքա՞ն ես թռնելու։

Մեկ է, այս հարցերը պատասխան են սպասում, իսկ իմ ու քո միջև Արցախի հարցով բանավեճի առաջարկը ուժի մեջ է։

Չես պլստալու։

#ՊատիվՈւնեմ

Կիսվել