Ինչո՞ւ չի դրվում Փաշինյանի արձանը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 02, 2021

Ընթերցողը, հավանաբար, հիշում է, թե ինչ աղմուկ էր բարձրացնում այն ժամանակվա ընդդիմությունն ու քաղհասարակությունը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ պաշտոնյաները երրորդ նախագահի նկարը կախում էին իրենց աշխատասենյակների պատերին: Դա իրավացիորեն համարվում էր անձի պաշտամունքի, քծնանքի, շողոքորթության, հյուսիսկորեական մշակույթի դրսեւորում: Իսկ երբ հիմա պաշտոնյաներն իրենց պատերը զարդարում են Նիկոլ Փաշինյանի նկարով, դա ինչի՞ դրսեւորում է: Այդ հարցի պատասխանը վերջերս տվել է արդարադատության նախարար Կարեն Անդրիասյանը: Ըստ նրա՝ «լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»:Այսինքն՝ Փաշինյանի նկարը նախարարի համար ուղղորդող նշանակություն ունի. երբ նա զգում է, որ գնում է սխալ ճանապարհով, նայում է նկարին, եւ վերջինս նրան ոգեշնչում է՝ գործել արդար եւ ազնիվ: Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ քրիստոնյաներս, նման ոգեշնչման աղբյուր ենք փնտրում Աստվածաշնչում: Կարծում եմ, եթե Փաշինյանի պատկերն իսկապես այդպիսի մաքրագործող ազդեցություն է թողնում, ապա միայն նախարարներով պետք չէ սահմանափակվել: Փաշինյանի արձանը պետք է դնել Մոնումենտում՝ Մայր Հայաստանի փոխարեն, որպեսզի մենք էլ ներքեւից վերեւ նայելով, սովորենք, թե ինչպես պետք է լինել անաչառ եւ ազնիվ: Եվ ամենակարեւորը՝ ինչպես է պետք ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը: Ի դեպ, Ստալինը, որին ես, բնականաբար, ակնարկում եմ եւ որի արձանը Երեւանում դրվել էր 1950 թվականին, իր երկիրը տարել էր դեպի հաղթանակ: Ի տարբերություն ոմանց:

Արամ Աբրահամյան

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024