Ինչու է Երևանի կենտրոնում «yerevan is AZERBAIJAN» անունով Wi-Fi կապ սփռված.

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 07, 2021

Ինչու է Երևանի կենտրոնում «yerevan is AZERBAIJAN» անունով Wi-Fi կապ սփռված. պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը

ArmDaily.am-ը ահազանգ էր ստացել իր ընթերցողներից, որ Երևանի կենտրոնում, հենց Կառավարության շենքի հարևանությամբ «yerevan is AZERBAIJAN» անունով Wi-Fi կապ է սփռված։

 

Մեզ հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ դա տարիների խնդիր է, և պատերազմի ժամանակ էլ շատ է եղել, որ նման Wi-Fi-ի կետեր են եղել։

 

Նա բացատրեց, որ տարբեր օպերատորներ, որոնք ինտերնետ ծայառություն են մատուցում, իրենց կողմից տեղադրված մոդեմները հեռավար կառավարում են, պարբերաբար ծրագրային թարմացումներ են անում, ինչպես նաև սարքին հատուկ գաղտնաբառ են տեղադրում։

 

«Եթե դու՝ ինքդ ես խանութից առնում մոդեմը, սովորաբար այդ մոդեմի վրա գործարանային գաղտնաբառը փոխված չի լինում։ Այսինքն այն լինում է ՝ ադմին ադմին։ Սա ոչ թե Wi-Fi-ի գաղտնաբառն է, այլ հենց բուն սարքի, մարդկանց 90 տոկոսը նույնիսկ տեղյակ էլ չի, որ սարքն էլ ունի գաղտնաբառ։ Հիմա ինչ են անում ադրբեջանցիները՝ սքան են անում հայկական IP-ները, գտնում են մոդեմները, դա շատ հեշտ է, ու նայում են՝ որի վրա գործարանային գաղտնաբառը մոռացել են փոխել, ապա դրա կարգավորում փոխում են, անունը դնում են ինչ ուզեն։ Այսինքն այդտեղ, ենթադրենք ինչ որ մի սրճարան կա, որի մոդեմը այդ ձևի է, ու ադրբեջանցիներն էլ կոտրել են»,- ասաց փորձագետը։

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024