Ինձ միշտ ասել են՝ դու ընդդիմադիր ես. ես ընդդիմադիր կամ իշխանամետ չեմ, ես ճիշտ եմ

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 04, 2022

Ամենակարեւորը ճշմարտությունն ասելն է, ես միշտ ասել եմ ճշմարտությունը: Ինձ միշտ ասել են՝ դու ընդդիմադիր ես. ես ընդդիմադիր կամ իշխանամետ չեմ, ես ճիշտ եմ: Մտավորականը պարտավոր է ասել ճշմարտությունը, ցույց տալ թերությունները, բացթողումները, որը կա կյանքի մեջ: Դա է գրողի խոսքը, որ պարտավոր է ասել: Ես չեմ կարող կեղծել, խաբել: Եթե խնդիր կա իմ երկրում, ես պետք է բարձրաձայնեմ, որպես պոետ պարտավոր եմ երբեմն գրասեղանիս գիրը կիսատ թողնել , գնալ պայքարի: Ես այդ մտավորականին եմ հարգում, նրան եմ գնահատում: Բանաստեղծն ամբողջ կյանքում ինքնազոհաբերվում է, վերջում «զոհվում» է, սա է ճշմարիտ գրողը: Գրողը պետք է կարողանա մարդկանց բացատրել, ասել, թե ինչ իրավիճակ է: Սխալ կարծիքներ կան, թե բանաստեղծ ես՝ նստի գրի, ուրիշ բան մի արա: Ո՛չ: Եթե պետք է՝ նա զինվոր է, մտքի զինվորն է: Պարտավոր է դժվար պահին, դժվար տեղում լինել. եթե պետք է՝ զինվոր կլինի, եթե պետք է՝ նահատակ: Բանաստեղծի կոչումը նաեւ ամեն ինչ լինելն է՝ գնալ, ասել, հասկացնել: Մեծ է այն գրողը, որը հանուն ճշմարտության դառնում է նահատակ, հանուն իր խոսքը ասելու, մինչեւ վերջ տանելու:

 

Հուսիկ Արա 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024