ԻՔականները շողոքորթեցին շեֆին, բայց ներողություն չխնդրեցին մարդկանց ճակատագրերը խորտակելու, երկիրը կործանելու համար. ինչ շեֆը, ինչ ԻՔականները

Արթուր Հայրապետյան Մայիս 10, 2021

ԻՔականները շողոքորթեցին շեֆին, բայց ներողություն չխնդրեցին մարդկանց ճակատագրերը խորտակելու, երկիրը կործանելու համար. ինչ շեֆը, ինչ ԻՔականները. 

Ա) 

«Պետական պարտքից պետք չէ վախենալ..» հասկացա՞ք։ Այսքան զոհերի ու տարածքային կորուստների դեպքում, դուք դեռ վախենալու բան ունե՞ք։ Պետական պարտքն ո՞ւմ շունն է։ Սպիրտի մեջ կթաթախենք, կհասնենք` հօդս կցնդի։ Բայց չգիտես ինչու, նախկինների ժամանակ շա~տ էինք «վախենում» պետական պարտքից, (ի դեպ, ազգակործան պատուհասի երեք տարիների ընթացքում պետական պարտքը ոչ թե նվազեց, այլ ավելացավ) որ զօր ու գիշեր մեզ հանգիստ չէր տալիս, ու ամբիոններից պատուհասը թմբկահարում էր, ու մեզ վախեցնում հենց պետական պարտքով։

 

Բ)

ԱԺ ամբիոնի մոտ շեֆին` վերջին շնչով հանդես են մատուցում ԻՔականները։ Հայհայ է հուզմունքից արտասվեն ու հեծկլտան ԻՔական երեսփոխանները։ Շեֆը խմել է, որ չհուզվի։ Բայց շեֆը բոլորին խոստացել է, որ հետագայում լավ սովորելու դեպքում անպայման բոլորին գործի կտեղավորի։ Շողոքորթում են իրար։ Իրար անչափ դուր են գալիս` արժան են։ Բայց ոչ ոք ԱԺ ամբիոնից մի վերջին անգամ իրենց ընտրողներից ներողություն չխնդրեց, մարդկանց ճակատագրերը խորտակելու, երկիրը կործանելու համար։

Արթուր Հայրապետյան

Կիսվել