Իրականում դուք ծափ եք տալիս ձեր դրախտային թշվառության համար

Արթուր Հայրապետյան Հունիս 17, 2021

Հրեշավոր բան է տեղի ունենում իրականում։ Ինձ ոչ թե մարդկանց քանակն է հետաքրքրում, որովհետեւ էս ազգակործանի շուրջ հավաքված հինգ հոգին արդեն հրեշավոր հանցագործներ են, որոնք հանցագործին արդարացնում են ու պարտակում հանցանքը, այլ ես ապշում եմ, թե ինչպես կարող է շնչավոր արարածը ծափ տալ` 5000 զոհերին ու հարյուրավոր գերիներին, այն դեպքում, որ մեր գերիներին դատում են, դուք ծափ եք տալիս, ծափ եք տալիս, որ մեր գերիներին դատում ե՞ն, ու պնակալեզը ձեր թշվառության վրա խաբո՞ւմ է, խաբում է ու դուք ծափ ե՞ք տալիս, որովհետեւ ըստ ազգակործան պատուհասի դուք ապրում ե՞ք դրախտում։ Բա ո՞նց չասեմ` ձեր դրախտը էսօրվա պես լինի։ Դուք ծափ եք տալիս Արցախը թշնամուն նվեր արած հրեշի՞ն, ծափ եք տալիս հայրենազրկվածների՞ն, որոնք անտուն են մնացել, ընկել դռնեդուռ, հայրենիք կորցրել, թե՞ տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերի համար ե՞ք ծափ տալիս։ Իսկ իրականում ծափ եք տալիս ձեր թշվառությանը, որովհետեւ ոչ գիտեք ինչ բան է Հայրենիքը, ոչ էլ գիտեք ինչ բան է պետականությունը, դրա համար էլ սրտներդ «ապագա» է ուզում.. սա է իրականությունը, որտեղ պետական հանցագործին ծափ տվող կա` գիտակից-անգիտակից միեւնույն է, բայց այդ մարդիկ վտանգավոր են, եւ պետք է աշխատել այդ մարդկանց հետ, որ վաղը ոչ մի վատ բան չպատահի։

 

 

Արթուր Հայրապետյան

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024