Հաղթել ներքին ու արտաքին թշնամուն, որ հազար թելով կապված են իրար։ Սարդարապատը պատերազմ էր ընդդեմ մահի, եւ հանուն մեր հարատեւության, եւ պարտվեց մահը, հայ ժողովուրդը հաղթեց կյանքը:
Երբ ժողովրդի ոգին շիկանում է` անպարտելի է դառնում։
Մեր նման ազնվագույն ժողովուրդներից մեկը իր նոր պետականության հիմքերը դրեց:
Սարդարապատը դաս էր, որ պետք է լավ սովորեինք, ու թվում է այսօր չենք սերտել դասը` կանգնել ենք մի այնպիսի անիրական իրականության առաջ, որ դարձել ենք խեղճ ու անօգնական։ Մինչդեռ երբեք չպետք է հուսալքությունը մեզ կուլ տա։ Պետք է նայել առաջ, իրականությունը ճիշտ գնահատել, առանց այլեւայլ զեղումների, անփութության ու հաղթել ներքին եւ արտաքին թշնամիներին` հանուն մեր պետության հարատեւության։
Արթուր Հայրապետյան