Իրար մասին խոսող ԱԺ

Արթուր Հայրապետյան Օգոստոս 12, 2021

Նոր գումարման Ազգային ժողովը դեռեւս չի անցել իր անմիջական պարտականությունների կատարմանը. երեք խմբակցությունների պատգամավորները խոսում են ոչ թե պետական խնդիրների, այլ՝ իրար մասին: Ընդ որում, երեքն էլ դա հաճախ անում են պատգամավորներին ոչ հարիր բառապաշարով: Իշխանության ներկայացուցիչներն իրենց պարտքն են համարում անպատասխան չթողնել ցանկացած արտահայտություն, որն առնչվում է Նրան Ում Անունը Չի Կարելի Տալ, ընդդիմադիրները նույնպես ոչ մի ռեպլիկ անարձագանք չեն թողնում: Պարտադիր չէ բոլոր ռեպլիկներին պատասխանել, եւ ամեն մի պատասխանի հետ բարձրացնել բանավեճի «ուժգնությունը»: Ի վերջո, խորհրդարանը միայն քարոզչության համար չէ, սեփական ընտրազանգվածներին «տղա» երեւալու, կամ «դուխով» լինելն ապացուցելու համար չէ: Ազգային ժողովը օրենսդիր եւ վերահսկողական մարմին է: Ընդ որում՝ ասելով «վերահսկողական», մենք՝ օրինապաշտ քաղաքացիներս, նկատի ունենք, որ խորհրդարանը պետք է վերահսկի գործադիր իշխանությանը, ինչն, իհարկե, տարակուսանք կառաջացնի «ՔՊ»-ականների շրջանում. «Մենք ո՞վ ենք, որ վերահսկենք վսեմաշուք եւ ազգընտիր Վարչապետին, որը ժողովրդի հայրն է»:

Արամ Աբրահամյան

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024