Հայրենիք ենք կորցնում, ընկերնե՛ր. իրար վրա մի գցեք

Արթուր Հայրապետյան Մայիս 27, 2021

Երբ իշխանություն չունես, իսկ ազգը մոլորության մեջ է. ազգադավերն ու  պռտկերես գյադեքը շարունակում են կործանել երկիրը.. ձեզ թվում է, որ մենք շա՜տ ժամանակ ունե՞ք.. չունենք.. 

Պռտկերեսության ժամանակը չէ. լրջանալու։ Հայրենիք ենք կորցնում։ 

Հավաքվեք իրար գլուխ։ Ընտրություններից հետո Հայրենիք չի՛ մնալու, որ փրկեք։ Հիմա..

Մակունցը կոչ է անում։ Ասել էի, հա'....

Քոչարյան Անդոն ասում է. «Նրանք կրակում են, մենք էլ կկրակենք, ի՞նչ է եղել..»

Գլխավոր ազգակործանն էլ, թե առեւանգում է, ոչ թե գերեվարում։ Հասկացա՞ք, դե հանգիստ նստեք ձեր տեղը։ Մանավանդ, որ դրանում մեղավոր են թշնամու շահերը սպասարկող «մեզ հայտնի շրջանակները»։

Հիմա հասնեմ Անդոյին Քոչարյան։ Բա ո՞ւմ եք սպասում, ԻՔականներով գնացեք, գերագույն գլխավոր գելխեղդիդ էլ հետդ առ, ու կրակեք։

Իսկ իրականում, ոչ կրակող եք, ոչ զոհվող, ոչ գերի ընկնող, ոչ էլ ձեր գելխեղդի, իսկ իրականում կուռկուռի ձագի ասած` գերեւարվող, դուք բոլորին կզոհեք, արդեն գերի առել եք, բայց ձեզ բան չի պատահի, չէ՞ որ դուք ընտրյալ պատուհաս եք հայ ժողովրդի վզին փաթաթված։

Հայրենիք ենք կորցնում, ընկերնե՛ր..

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024