Իշխանավորները նույն են, լրագրողները` ոչ

Արթուր Հայրապետյան Մայիս 15, 2021

Զարգացած երկրներում լրագրողական համայնքն այնքան քաղաքականացված չէ եւ, որպես հետեւանք, այնքան պառակտած չէ, որքան Հայաստանում: Լրագրողն, իմ կարծիքով, այն մարդն է, որը հասարակությանը պետք է ծառայի որպես հանդուրժողականության եւ լայնախոհության օրինակ: Սակայն մեզանում լրագրողների զգալի մասը 30 տարի զբաղված է նրանով, որ գործընկերների «պորտը տեղն է դնում», «դիմակներ է պատռում», բացահայտում է այլ լրագրողների «ծախվածությունը»: Այսինքն՝ իրենց վրա են վերցնում քաղաքական գործչի և, հատկապես, իշխանավորի գործառույթները: Մասամբ դրանով եմ ես բացատրում, որ լրագրողներից շատերը ձգտում են պատգամավոր դառնալ: (Խոսքը ոչ միայն այս՝ վերջին գումարման Ազգային ժողովի մասին է): Նրանք արդեն ներքուստ պատրաստ են իշխանավորի կարգավիճակին, եւ այն ստանալուց հետո ադապտացման կարիքն այլեւս չունեն: Նախկին լրագրողները, դառնալով իշխող թիմի անդամ, լիարժեքորեն մտնում են իրենց դերի մեջ՝ դառնում են «քառակուսի», դոգմատիկ հավատաքննիչներ, կորցնում են զարմանալու եւ կյանքում տարբեր երանգներ տեսնելու ունակությունները՝ ի վերջո, դիտողականությունը: Իսկ դրանք, ինձ թվում է, լրագրողի կարեւորագույն հատկանիշներն են:

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024