Իշխանության ներկայիս գունագեղ պատկերը

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 23, 2021

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 30-ամյակի օրը, Երկրապահ կամավորականների միության նախագահ, ՔՊ համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փոխանակվել են «կոմպլիմենտներով»: 

 

Սասուն Միքայելյանն ասել է. «Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի, մարդ պետք է իր անցած ուղին, ճանապարհը, Արցախյան առաջին ազատամարտից սկսած հայացք գցի, նոր Վազգեն Սարգսյանից խոսի: Վազգեն Սագսյանը այն մարդն է, որ ազատագրեց 8000 քառ. կմ տարածք»:

 

Ի պատասխան, Խաչատուր Սուքիասյանն էլ ասել է. «Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ»:

 

«ՉԻ». Կայֆ ա, չէ՞: Անկախության օրը իշխանության 1,5 ներկայացուցիչ (Սասուն Միքայելյանը իշխանությունների ձեռը կես մարդ դարձավ, ու հիմա կիսով չափ է իշխանություն), իրար միջև ահա այսպիսի լուրջ և հրապարակավ բանավիճում են: Ոչ թե Հայաստանի և Արցախի ապագայի, պետականության խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, առկա գլոբալ մարտահրավերների շուրջ, այլ թե իրենցից ով է ավելի փոքր:

 

Այս բանավեճից շատ բան է կախված: Վերջանա, հասկանանք, թե իրենցից ով է ավելի արժեքավոր, ավելի սոլիդ: Մանավանդ, որ բոյերով ոնց որ թե նույնն են, այստեղ լրիվ հավասարություն է:

 

Իսկ ընդհանրապես, սա ցույց է տալիս իշխանության ներկայիս գունագեղ պատկերը:

 

Խորացեք մի հատ. ՔՊ-ի ցուցակով ընդամենը 3 ամիս առաջ պատգամավոր դարձածը փոքր մարդ է համարում այդ նույն ՔՊ-ի հիմնադիրներից մեկին, պատերազմի մասնակցին, ջոկատի հրամանատարին: Դրանից առաջ Սերժ Սարգսյանին էր փոքր մարդ համարում: Մանրից Հայաստանը բաժանվելու է փոքր և խիստ «կարևոր» դեմքերի:

 

Չորրորդ իշխանություն

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024