Իշխանությանը պետք է իր խաղաղության փափուկ բազմոցի մեջ թաղել

Արթուր Հայրապետյան Ապրիլ 04, 2022

Խայտառակ պարտություն տարած իշխանության ցցուն ներկայացուցիչը, որ ոչ ցավ է ապրում տարածքային, ոչ էլ մարդկային կորուստների համար, այժմ ինքնագոհ ճամարտակում է։ Անգամ իրենց հայտարարությամբ անարգում են Եռաբլուրում հողին հանձնված տղաների սխրանքներով` Հայրենիքի համար նահատակված լինելը։ 

Խաղաղության ձեր օրակարգը փաթութեք, ձեր համապատասխան տեղը բրդեք, ու հաճույք ստացեք։ 

Գերագույն գլխավոր հոգեկան հանցագործը փառահեղ կերպով վերջնականապես թաղելու է հայերի՝ Արցախի տերը լինելու հեռանկարը եւ Հայաստանի ինքնիշխանությունը։

ԱնդոնԸին լսել չի կարելի։ Սրանք իրենց խառանակիչ թիմով տարիներ շարունակ մեր քթի տակ դավեր են նյութել, այժմ լծված են թշնամու ցանկացած պահանջ իրագործելուն։ Այդ թվում խաղաղության անվան տակ` Հայրենիքի վերջնական կորստի դեպքում։ 

Սրանց հետ բանավիճել անգամ պետք չէ, սրանք ընդունակ են միմիայն իրենց ազգակործան ծրագիրը կյանքի կոչելուն։ 

Ես էլ եմ ասում, ավելին` պահանջում, որ օր առաջ ձեր ազգադավ իշխանությունները հեռանան ու պատասխանատվության ենթարկվեն։ Վերջ։ Այլ պահանջ այսօր չպետք է լինի։ Եվ այս ստահակ իշխանության հեռացումը ոչ թե պետք է ճառերի, ու լոզունգների միջոցով լինի, այլ մտացածին գործողությունների միջոցով։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024