ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԵՐԹԸ ՀՈԳԵՎՈՐ ԹԱԿԱՐԴ Է

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 15, 2020

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԵՐԹԸ ՀՈԳԵՎՈՐ ԹԱԿԱՐԴ Է!!!

Դեկտեմբերի 19-ը խայտառակ կապիտուլացիայի և Արցախի տարածքի 80%-ի թշնամուն հանձման ուղիղ 40-րդ օրն է: Ուղղակի անբարոյականություն է և անհաջող մանիպուլացիա այդ օրը կապել մեր Լույս Նահատակների հիշատակի հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ նոյեմբերի 22-ը հայտարարվեց «Հիշատակի օր» և Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցիներում կատարվեց հատուկ կարգ Արցախյան պատերազմում զոհված մեր Լուսապայծառ զավակների անմահ հոգիների համար:

Եվ ուրեմն, դեկտեմբերի 19-ը այս պարտված իշխանությունների քառասունքն է ու չհամարձակվեն ստվեր գցել մեր հերոս նահատակների հիշատակի վրա և մեր ժողովրդին գցել հոգևոր շփոթության մեջ:

Դուք եք լույսը Հայաստանի, մեր Քաջ նահատակներ:

Խունկ և աղոթք Ձեր անմահ հիշատակին:

ՏԵՐ ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՄԱԼՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024