Իսկ ի՞նչ է պետք, որ մարդիկ սկսեն մտածել, որ մարդկանց մոտ ցանկություն առաջանա ինչ-որ բան իմանալու: Դրա համար նրանց պետք է կրթել՝ սկսած մանկապարտեզից

Արթուր Հայրապետյան Ապրիլ 10, 2021

Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր ժողովրդի մեծամասնությունը պատկերացում չունի, թե ինչ է կատարվում Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում:

«Նիկոլը փրկիչ է, որը մեզ ազատել է թալանչներից» (եւ դրա համար նրան ամեն ինչ ներելի է) եւ «Նիկոլը թուրքական լրտես է, որը փողով ծախել է մեր հողերը»՝ երկուսն էլ առասպելներ են, որոնք խանգարում են տեսնել մեր իրականությունը եւ հասկանալ, թե ինչու է այն այդքան տխուր: Դուք կասեք՝ մարդիկ ադեկվատ պատկերացում չունեն աշխարհի մասին, որովհետեւ դուք՝ լրագրողներդ, չեք կարողանում ճշմարիտ տեղեկություններ հաղորդել նրանց: Մասամբ դա, իհարկե, ճիշտ է: Բայց մարդկանց մեծ մասը ոչ միայն ինֆորմացիա չունի, այլեւ չի էլ ուզում ունենալ:

Կարող եմ դատել իմ այս սյունակների մեկնաբանությունից. ինչի մասին էլ գրեմ, ինչ օրինաչափություններ, նրբություններ փորձեմ բացահայտել, ընթերցողների արձագանքը սովորաբար դուրս չի գալիս «Նիկոլ փրկիչ» – «Նիկոլ լրտես» պարզունակ սխեմայից:

Իսկ ի՞նչ է պետք, որ մարդիկ սկսեն մտածել, որ մարդկանց մոտ ցանկություն առաջանա ինչ-որ բան իմանալու: Դրա համար նրանց պետք է կրթել՝ սկսած մանկապարտեզից եւ մինչեւ կյանքի վերջը: Կրթությունը պետք է լինի մեր պետության գլխավոր ռազմավարական ուղղությունը: Երբ այս ներքին անկայունությունն ինչ-որ ձեւով հանգուցալուծվի, եկեք լրջորեն դրա մասին մտածենք:

 

https://www.aravot.am/2021/04/10/1183137/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024