Իսկ ովքեր չեն ընտրել բանտիկով մուրճն ու թուրքի հետ ապագան

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 01, 2022

Վեդին է ընտրել այս ապագան. 

2690 ձայն՝ հանուն թուրքի հետ ապագայի 

 

Երեկվանից հայրենասիրական մի ընդվզում է բռնկվել հայ ազգային-ազատագրական մտքի քառուղիներում։ 

Ֆեյսբուքա-լրատվական մեյնսթրիմը ալակոծված է երեկ Վեդի քաղաքում Թուրքիայի երկու քաղաքացիների անամոթ պահվածքից։ Նրանք Վրաստանով եկել են Հայաստան, գիշերով Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում սկսել են աղմկել, հայերին ու Հայաստանն անվանարկել, փորձել են բարձրացնել Թուրքիայի դրոշը։

Վեդու հպարտ քաղաքացիները չեն դիմացել թուրք ամուսինների բեսպրեդելին ու հայ-թուրքական թեթեւ ընդհարում է տեղի ունեցել գյուղամիջում։ 

Ոստիկանները Թուրքիայի քաղաքացիներին հրավիրել եւ ոստիկանական բաժանմունք, որտեղ եւս, ըստ տեղեկությունների, թուրք երկյակն իրեն խիստ լկտի է պահել։

Անկեղծ, չեմ հասկանում մեր հպարտ հայրենակիցների ընդվզումն ու Վեդու կենտրոնում հայ-թուրքական ազգային-ազատագրական ֆրոնտ բացելը։ 

Մեկ տարի առաջ, հունիսի 21-ին Վեդի քաղաքում ընտրություններին մասնակցել է 5156 ընտրող, որոնցից 2690-ը իրենց համաձայնությունը տվել են, որ թուրքը գա իրենց տուն, իրենց համայնքի կենտրոնում կոնյակ բացի եւ խմի թուրք-ադրբեջանական եղբայրության կենացը։ 

Մեկ տարի առաջ դուք, քվեարկելով Նիկոլի բանտիկով մուրճի օգտին (վերաբերվում է բացառապես թուրքական օրակարգին կողմ քվեարկողներին), թուրքին բերեցիք ձեր ու մեր տուն ու ոչ մի կերպ չեմ հասկանում սույն աղմուկի պատճառը։ 

Ու երբ Արմեն Գրիգորյանը գոռում էր, որ թուրքը հասնելու է Արարատ եւ Վեդի, նաեւ ձեր մեջ եղան մարդիկ, ովքեր մասնակից դարձան Արմենի քաղաքական սպանությանը։ 

Իսկ ովքեր չեն ընտրել բանտիկով մուրճն ու թուրքի հետ ապագան, ես անկեղծորեն հասկանում եմ ձեր ցավն ու ընդվզումը։

 

Նաիրա Զոհրաբյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024