«Իսկանդեր»-ի կրակոցը ռազմաքաղաքական դաշտում «Իսկանդերը» «կրակեց»

Արթուր Հայրապետյան Փետրվար 25, 2021

«Իսկանդեր»-ի կրակոցը ռազմաքաղաքական դաշտում «Իսկանդերը» «կրակեց»

 

Արցախյան պատերազմի ավարտից գրեթե 3 ամիս անց և կիրառվեց ոչ թե ռազմի, այլ՝ ռազմաքաղաքական դաշտում։ Փաշինյան-Սարգսյան հեռակա բանավեճից հետո «Իսկանդեր»-ի կիրառման-չկիրառման թեման ներքաղաքական քննարկումների ու շահարկումների առանցքում է։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի ժամանակին չի օգտագործվել, Փաշինյանը նկատել էր, թե Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:

«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով», — ասել էր վարչապետը: Պաշտպանության նախարարությունը թեմային պաշտոնապես դեռ չի արձագանքել։ Թեման ուսումնասիրելու անհրաժեշտություն է տեսնում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Կարծում եմ՝ վարչապետի հնչեցրած այդ տեսակետը ուսումնասիրման կարիք ունի։ Որովհետև նույն Դավիթ Գալստյանն, օրինակ, ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, որ արկերը կարող է և կրակելուց արդյունքներ չապահովեին»։ Ուսումնասիրությունների և նոր հիմնավորումների են սպասում նաև Ռուսաստանում։ Մասնավորապես, նման ակնկալիք ունի Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Շերինը՝ առաջարկելով ՀԱՊԿ-ի շրջանակում երկկողմ քննիչ հանձնաժողով ձևավորել և բացահայտել իրականությունը։

«Իսկանդեր»-ի կիրառման և անգամ դրա ուղղության մասին խոսել են նախկին պաշտոնյաները։ Գործողները չեն հաստատում նախկինների պնդումները։ Վարչապետը «Իսկանդերի» մասին հարցը հեռակա ուղղել է Սերժ Սարգսյանին, իսկ Անդրանիկ Քոչարյանը նախկին պաշտոնյաների՝ զենքի կիրառմանն առնչվող պնդումներին հակադարձում է․ «Երկուսն էլ Հայաստանի դեմ հայտարարություն են արել, որը սխալ է, սուտ է։ Կիրառման մասին ես չգիտեմ։ Ով այդպիսի բան է ասում, երևի ավելի լավ գիտի և պետք է համապատասխան կառույցները մի հատ հարցնեն՝ որտեղի՞ց գիտի, թե մենք որ ուղղությամբ ինչ ենք կիրառել։ Կամ Հայաստանը կիրառե՞լ է, թե՝ ոչ։ Շատ վտանգավոր հայտարարություն է արել Հայաստանը 10 տարի ղեկավարած Սերժ Սարգսյանը և նրա կառավարման ընթացքում զինվորական բարձր պաշտոն զբաղեցրած, գեներալ–գնդապետի ուսադիրներով Մովսես Հակոբյանը։ Նրանք գաղտնիություն կրող մարդիկ են դեռ տևական ժամանակ»։

 

https://hy.armradio.am/2021/02/24/%D5%AB%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80-%D5%AB-%D5%AF%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%81%D5%A8-

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024