Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստախոսության մեջ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 13, 2022

Փաշինյանը կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը. Սերժ Սարգսյան

 

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստախոսության մեջ։

 

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս», - հայտարարել է նախկին նախագահը՝ պնդելով, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

 

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան», - շեշտել է Սերժ Սարգսյանը, հավելել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով:

 

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ասել էր, թե այն ուժերը, որոնք 1998 թվականին իշխանությունից հեռացրին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ փուլային տարբերակով Ղարաբաղի հարցի լուծման գնալու մտադրության համար, 20 տարի անց հանգել են նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «հիպերփուլային» լուծման տարբերակ։

 

«Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, հանգել է նորից փուլային լուծման, այսինքն՝ 98-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2018-ի հիպերփուլային տարբերակին», - նշել էր վարչապետը։

 

Բացի այդ, ըստ նրա՝ այժմ նախկին իշխանությունները բանակցային չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ, և Սերժ Սարգսյանն անկեղծ էր, երբ ասում էր, որ Հայաստանը պատրաստ էր զիջել 7 շրջանները։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024