Ջհանգիրյանը աջակցողներ ունի

Արթուր Հայրապետյան Հունիս 23, 2022

Ջհանգիրյանը հրաժարական չի տալու, հատկապես որ աջակցողներ ունի ներսում և դրսում, իշխանության մատույցներում, որոնց համար բարոյական արժեքները վեր չեն իրենց շահերից։ Բայց տեղի ունեցածը քննարկման ենթակա չէ։ Ընդ որում երկուսն են ԲԴԽ-ից։ Այնպես չէ, որ նրա նկատմամբ հանրային վստահություն կար։ Ձայնագրությանն մեջ նա ասում է․ես չեմ ուզում իմ անվան վրա բիծ լինի, բայց բծերը նրա անվան վրա շատ են և դրանք խորը բծեր են։ Ջհանգիրյանը մինչև հիմա ասում է, որ Մատաղիսի գործով արդարացված տղաներն են սպանությունը կատարողները։ Սա նրա հավատարմությունն է սովետական դատախազական սկզբունքներին, որտեղ մարդն արժեք չունի։ Եթե անգամ անտեսենք նրա կենսագրական բծերը, ապա հիմա նա պետք է մտածեր ոչ թե իր անվան, այլ դատական համակարգի վրա բիծ չթողնելու մասին։ Ինչպես կարելի էր այս մարդուն վստահել Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ եթե այնպես պատահի, որ նա շարունակի պաշտոնավարել, ապա սա բացահայտ ծաղր է և անարգանք հանրության նկատմամբ։ Պատասխանատուն այս դեպքում հենց վարչապետն է։

 

Ժաննա Ալեքսանյան 

Կիսվել