«Ժողովրդավարության» անվան տակ, ազգակործան պատուհասները կարողացել են «շինել» երկիրը.

Արթուր Հայրապետյան Օգոստոս 01, 2021

«Ժողովրդավարության» անվան տակ, ազգակործան պատուհասները կարողացել են «շինել» երկիրը. 

 

«Մեյդը փռելու եմ», «սաղին շինելու եմ», «շնաբարո դուրսպրծուկ», «պատերի տակ վնգստացող», «սատկացնելու ենք», «կրուկների տակ ենք գցելու», «պատրաստվեք վրեժի», «իդիոտկա» արտահայտությունները պողպատե մանդատ ստացած իշխանության առաջին դեմքի` գելխեղդի, եւ կից անդամների բառամթերքն է, որը նո՞ւյնպես պետք է քրեակամանացվեն, թե՞ պողպատյա մանդատի` չագուճի զորությունը` ջրում է.. 

Իսկ իրականում, երբ երեք տարի լսում ես իշխանության կողմից միմիայն սպառնալիքներ ու հասարակությանը ուղղված վիրավորանքներ, ուզում ես հասկանալ, որտեղ է թաղված շան գլուխը։ Երկրի թիվ մեկ պատասխանատուի բառամթերքը` սահմաններ չի ճանաչում, բայց որ գիտես ինչու, հասարակությունից պահանջում են զսպվածություն։ Հրաշալի է` շենշող։ Դե նրանք բոլոր իրավունքները ունեն, որովհետեւ «ժողովրդավարության» անվան տակ, ազգակործան պատուհասները կարողացել են «շինել» երկիրը։

 

Գոնե ձեր ներսում ավարտեք շոուն, այլապես ինչպես ձեզ կդրսեւորեք, այնպես էլ կստանաք, ձեր ասած` ՀՀ հպարտ, բայց իրականում թշվառ հասարակությունից։ Ինչ տաք, այն էլ կառնենք, մի բողոքեք։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024