Ժողովուրդն իր մարգարիտները Նիկոլ Փաշինյանի առաջ դրեց, նա վերցրեց ու ոտքի կոխան արեց այդ թանկ ու փայփայված արժեքները

Արթուր Հայրապետյան Հունվար 08, 2021

Ալիեւն արդեն խոսում է ՀՀ արտգործնախարարի՝ Արցախ այցելության դեմ: Վաղը կխոսի արդեն ՀՀ որեւէ այլ պաշտոնյայի, ընդհուպ՝ ՀՀ վարչապետի կամ նախագահի՝ առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ այցելելու դեմ:

Այնպես չէ, որ մինչ այս Ալիեւը երջանիկ էր մեր պաշտոնյաների Արցախ այցելություններով, բայց իրավիճակ է փոխվել, այսօր նա խոսում է պատերազմական գործողությունները վերսկսելու հաթաթայով:

Եվ ինչպե՞ս հասանք այստեղ: Նույն՝ Ալիեւին հաթաթաներ ու ժողովրդավարության դասեր տալով, բանակը սխալ զինելով, մեր ուժերը գերագնահատելով, պոռոտախոսությամբ, դիվանագիտության մեջ ժուլիկությամբ զբաղվելով, անձնական ձգտումները պետության եւ ժողովրդի շահերի հետ շփոթելով կամ միտումնավոր շփոթելով, արկածախնդրությամբ ու էլի արկածախնդրությամբ:

Եվ մի բան է ճիշտ հիշել հայ ժողովրդին ահռելի չափերի կորուստներ պատճառածը. ՛՛Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն՛՛:

Միայն թե խոսքի ուղղությունը սխալ է ընտրել: Ժողովուրդն իր մարգարիտները Նիկոլ Փաշինյանի առաջ դրեց, նա վերցրեց ու ոտքի կոխան արեց այդ թանկ ու փայփայված արժեքները:

Եվ այս մարդը դեռ հապաղում է արտահերթ ընտրությունների հարցում, դեռ ժամանակ է ձգում, ու դեռ միտք ունի կրկին մասնակցելու ընտրություններին: Սա ի՞նչ երես է:

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կիսվել