Կա էներգետիկ ապագա

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 11, 2021

Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հիմա որևէ ձևով աջակցություն ստանո՞ւմ է Փաշինյանից, ասել է. «Ես պարոն Փաշինյանի կողմից միայն էներգետիկա եմ ստանում, թեկուզև միայն հեռուստացույցից»:

 

«ՉԻ». Հիմա ամբողջ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամ է: Ռուսաստանի հետ էնքան արիշ-վերիշ արեցին, քթները ցցեցին, մնացին առանց գազ ու հիմա սառում են: Գազի գինն էլ թռել է մինչև 1000 դոլար: Դրանց կոմունալ ծախսերի թվերը նայում ես... Հայաստանից չես ուզում տեղ գնալ:

 

Խեղճերը մնացել են շվարած: Մի քիչ քամու էլեկտրակայաններն են հոսանք տալիս, մի քիչ արևից են էներգիա ստանում, բայց դա չնչին թիվ է: 

 

Բա ի՞նչ անեն: Այսինքն՝ ո՞նց թե ինչ անեն: Թող մեր հետ ընկերություն անեն: Հայաստանում այժմ այլընտրանքային էներգետիկայի համարյա անսպառ աղբյուր է հայտնվել: 

 

Եվրոպական բոլոր հեռուստաընկերությունները պետք է օրը 24 ժամ հեռուստացույցով ցուցադրեն Նիկոլ Փաշինյանին: Մինչև 1000 մեգավատտ հզորության ելույթներ է ունենում, ու ամբողջ էներգետիկան հավայի կորում է: Պիտի հեռուստացույցները դնեն գեներատորների առջև, միացնեն Նիկոլի ելույթները ու այդ էներգետիկան փոխակերպեն էժան էլեկտրաէներգիայի: 

 

Միանգամից Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը կլուծենք, իրենց աչքը կմտնենք, կախվածությունը Ռուսաստանից կթուլացնենք, ամբողջ աշխարհին նիկոլակայաններ կմատակարարենք, Ադրբեջանի նավթից բոլորը երես կթեքեն, ու Ալիևը նախանձից կմեռնի: Էներգետիկ ապագա կա, կա էներգետիկ ապագա:

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024