Կաֆկան անզոր է` հերոսները չեն հասցնում մեռնել ու ապրել

Արթուր Հայրապետյան Հունիս 03, 2021

 

Կաֆկան անզոր է` հերոսները չեն հասցնում մեռնել ու ապրել. 

Ազգակործան պատուհասը բանակցային դիրք է ընդունել, ու իրեն Փարիզ գցել։ Մակրոնի հետ ջերմ բարեւելու, ու գրկախառնվելու բան կար, զուտ ցուցադրական, ու մենք այստեղ պետք է ծափ տանք, թե Մակրոնը Նիկոլին ինչպիսի սիրալիրությամբ ընդունեց։  Այն դեպքում, որ նպատակը կարող է արդարացնել միջոցները։ Այստեղ ոչ նպատակ, ոչ էլ միջոց կար։ Այցի նպատակը զուտ մի բան էր հետապնդուն` թե ինչպես է Մակրոնը Նիկոլին ընդունում, եւ հրավեր անելով նրան, տողատակում ասում` մնալու եմ, ու աշնանը դիմավորելու եմ Մակրոնին Հայաստան։

Լա'վ, տեսնես, ի՞նչ ապրեց, երբ ցելոֆանե տոպրակների մեջ տեսավ մեր հերոսների անկեդան մարմինները։ Կրկի՞ն հպարտ էր.. միամիտ հարց է, որովհետեւ երկրում տեղի ունեցող ցանկացած գործողություն պետության բացի, կամ հակառակը` արդյունքն է։ Չկա պետության ղեկավար, կա անտեր ու անպաշտպան պետություն, որտեղ տվյալ պետության քաղաքացին անվտանգ չի, պաշտպանված չի, բայց չգիտես ինչու քաղաքացին անխնա հարկվում է, եւ իր հարկերի հաշվին պահվում են ուժային կառույցներ, եւ ոչ միայն, որն էլ ըստ էության ծառայում է պետության ղեկավարի անվտանգությունը, որովհետեւ պետության ղեկավարն ավելի կարեւոր դերակատարում ունի, քան պետության քաղաքացին, որը իբր բարձրագույն արժեք էր, ըստ ղեկավարի։ Անպաշտպան պետություն, որտեղ թշնամին քո հետ կողք-կողքի է, որտեղ թշնամին կարող է ցանկացած պահի գերի առնել քեզ, սպանել եւ անարգել։ 

Երեւանի կենտրոնում, օրը ցերեկով սպանություն է տեղի ունենում։ Երբ կրիմինալը դուրս են քաշում գալիս ջրի երես, որպեսզի երկրի ժամանակով պաշտոնակատար ղեկավարը զբաղվի իր վերարտադրմամաբ, երբ պետությունը տոտոալ անգործության մատնված է, որն էլ գնալով մեծացել ու վերածվել է բարդակի, որի դեմն առնել չի ստացվելու։ Կրիմինալը մի կողմից, թշնամին մի կողմից, հնձում է երկիրը։

Պատասխանատվության զգացում չկա, անպատժելիությունը դարձել է մեր օրերի պարադոքսը։ Սարսափ ֆիլմերում անգամ չես տեսնի այս աստիճան հուսալքություն, որ մեզնից յուրաքանչյուրը հայտնվել է փակ տարածքում, որտեղ ներկայացումը ավարտվում է, բայց փակ տարածքի դռները փակ են ու դու քո երկրում գերի։ Գերի են առել քեզ, ու հիպնոսի ազդեցության տակ, ինչքան որ կապրես` կապրես։

Երբ մեր հերոսների մարմինները գետնի վրա, ցելոֆանե տոպրակների մեջ լցված էին, ու շատերս շոկի մեջ, պետության ղեկավարի կինը շրջում էր քաղաքի փողոցներով, ուրախ ու զվարթ, կարծես ոչինչ տեղի չի ունենում մեր շուրջը։ Մի կողմում սգացող ծնողներ, հարազատներ, ու մեր գլխին կախված աղետ, մյուս կողմից երգ ու պար, անդարդ ու անցավ զվարճանք։ Ոչ խիղճ, որ Աստված` չկա։ Ապրում ենք կաֆկայական իրականության մեջ, որտեղ մի տեղ հոշոտում են մարմինը, հաջորդ քայլին մարմին են ստեղծում, որ հոշոտեն։ Անգամ թշնամին, որ թշնամի է չէր կարող մեր տղաների անկենդան  մարմինների հետ նման վայրագությամբ վերաբերվել։ Մենք կարող ենք։ Ու այս խայտառակ իրականության մյուս կողմում, պատասխանատուները, որ այդպես էլ չիմացանք, ով էր հրամայել ցելոֆանե տոպրակների մեջ գտնվող հերոսների մարմինները լցնել գետնին, որ նեխի, դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, եւ որ ամենակարևորն է չիմացանք նպատակը, թե ինչո՞ւ է ցելոֆանե տոպրակների մեջ պահվում  հերոսների մարմինները, այն դեպքում որ ութ ամիս է հերոսների ծնողները որոնում են իրենց տղաների դիերը։

Արթուր Հայրապետյան (խմբագրական) 

   

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024