Ժամանակն է, որ սկսենք տարբերել կեղծ ու երկրորդայինը առաջնայինից։ Հիմա պետք է ճնշում գործադրել թե՛ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության, թե՛ ընդդիմության վրա, որպեսզի բացի Արցախի ու անվտանգության օրակարգից որևէ այլ բան չլինի

Արթուր Հայրապետյան Մարտ 25, 2022

Էական չէ, թե Ուկրաինայի խորհրդարանն ինչ գրեց։

Էական չէ, թե ով ինչ դրոշ է դրել իր ֆեյսբուքի պրոֆիլում։

Էական չէ, թե ինչ մարգինալ խումբ ինչ ցույց է կազմակերպել Երևանում հանուն այլ՝ երրորդ երկրի։ Սա կեղծ օրակարգ է։ Հայկական օրակարգ չէ։ Մի՛ տրվեք այլոց օրակարգերին։

Հայաստանի ու հայերի համար միակ էականն այն է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրավվել է մեկ հայկական գյուղ ու հարակից հայկական այլ տարածքներ։ Արցախից մնացած հատվածը հայաթափվում է, քանի որ ավելի քան 15 օր գազ չկա (ու դեռ երկար չի լինելու) ու հայերն ապրում են անմարդկային պայմաններում։ Եթե չլինի հակազդեցություն, ապա հարջորդիվ ադրբեջանա-թուրքական այս հարձակումն ուղղվելու է Սյունիքի վրա։ 

Հայաստանի թուրքամետ իշխանական խմբավորումը ոչ մի բան չի անում ու չի անելու սա կասեցնելու ու սրան հակազդելու համար, քանի որ իրենք չունեն ո՛չ կամք, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ունակություն լուծելու այս խնդիրները։ Հետևաբար՝ շեղելու են իրական խնդիրներից ու մեղավոր են նշանակելու բոլորին, բացի իրենցից։

Ժամանակն է, որ սկսենք տարբերել կեղծ ու երկրորդայինը առաջնայինից։ Հիմա պետք է ճնշում գործադրել թե՛ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության, թե՛ ընդդիմության վրա, որպեսզի բացի Արցախի ու անվտանգության օրակարգից որևէ այլ բան չլինի։ Սա կարող է անել ազգային քաղաքացիական հասարակությունը։

 

#հակաՀայաստան #խաղաղությանվկաները

 

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | 

կարդալ թելեգրամում՝ t.me/varuzhandragoman

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024