Կառավարությունը, գունագեղ տոնակատարության համար, ուշադրություն` մեկ ՄԻԼԻԱՐԴ 227 միլիոն դրամ գումար է հատկացրել ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ փողերից

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 14, 2021

Կառավարությունը, գունագեղ տոնակատարության համար, ուշադրություն` մեկ ՄԻԼԻԱՐԴ 227 միլիոն դրամ գումար է հատկացրել ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ փողերից: Բայց մինչեւ 2022 թ.-ը դադարեցվել է պետության կողմից բուժօգնության կազմակերպումը։ 

Հիշեցնեմ, որ առաջարկվում, պետբյուջեի հաշվին ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի ընտանիքները կապահովեն բժշկական բուժօգնությամբ։ 

 

Հիշեցնեմ, որ առանց մրցույթ անցկացնելու այսինքն՝ բյուջեի մի քանի հարյուր միլիոն դրամը կտնօրինի մի կազմակերպություն, որը ոչ մեկին չի հաղթել, ոչ էլ փորձ է արվել, ըստ էության ծրագիր ներկայացնել.. չի ներկայացվել ավելի լավ ու էժան ծրագիր, որի միջոցով ընտրության հնարավորություն կլիներ։  

Այսօրինակ կոռուպցիոն դրսեւորումը ներկայացնում են իբրեւ հրատապ ծախս, որի պատճառով մրցույթ անցկացնել չի հաջողվել։ 

 

Հիշեցնեմ, որ գունագեղ տոնակատարությունների` մրցույթում չհաղթող կազմակերպությունը` «Դոմինո փրոդաքշնն» է։ Իսկ ավելի ստույգ` վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերը։ Գլխավոր խորհրդականի` գլխավոր «գունագեղ» որոշումը։ 

Իսկ գունագեղ տոնախմբություն լինելու է, անկախ նրանից, թե ամեն օր մեր կորսված տարածքներից մեր զինվորների աճյուններն են գտնվում, թե ոչ, զոհեր ենք ունենում, թե ոչ, էլ չասեմ, որ անկախության 30-ամյակին ընդառաջ ինչ խոչընդոտների առաջ ենք կանգնած։ Սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհին` թշնամու կողմից իրականացվող իրանական բեռնատարների ստուգումը, որի մասին անգամ տեղյակ չէր երկրի երկրորդ դեմքը, որը նոր է վերադարձել ճոխ հանգստից։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել