Կարեն Անդրեասյանը փորձում է փրկե՞լ Մնացական Մարտիրոսյանին, թե՞

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 31, 2022

Կարեն Անդրեասյանը փորձում է փրկե՞լ Մնացական Մարտիրոսյանին, թե՞. 

 

Հանուն յուրային դատավորի.

 

Վերջին շրջանում լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետություն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի մայիսի 18–ի վճիռը։

Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու փաստը շփոթեցրել էր ոչ միայն դատավորներին, քանի որ Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես իշխանությունների նկատմամբ անսահման սեր ցուցաբերող դատավոր և ինչպես մինչև հեղափոխությունը, այնպես էլ հեղափոխությունից հետո Մնացական Մարտիրոսյանը իշխանությունների համար ամենապահանջված դատավորն է ու սիրով կատարում է իշխանությունների պատվերները հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով:

Սակայն, ամեն ինչ պարզվեց, երբ հայտնի դարձան բավական ուշագրավ տեղեկություններ այն մասին, որ ԲԴԽ-ին հրահանգ է իջեցվել ամեն գնով «փրկել» Մնացական Մարտիրոսյանին: 

Մեզ հաջողվեց պարզել, որ ԲԴԽ-ն՝ որպես իշխող քաղաքական ուժի քմահաճույքները կատարող առաջնամարտիկ, գտել է Մնացական Մարտիրոսյանին «փրկելու» այնպիսի խայտառակ միջոց, որը կյանքի կոչելու պարագայում այդ մարմինը, որպես ամուլ, պետք է լուծարվի:  

Մասնավորապես, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ ԲԴԽ-ն միտումնավոր բաց է թողնելու վերը նշված նորմով սահմանված եռամսյա ժամկետը և դրանով Մնացական Մարտիրոսյանին ազատելու է կարգապահական պատասխանատվությունից: 

Court.am պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ստանալով Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 66-Ա որոշումը, ԲԴԽ-ն առաջին նիստը նշանակել է 2022 թվականի օգոստոսի 25-ին ժամը 15:15-ին, որից հետո հաջորդական նիստեր են նշանակվել սեպտեմբերի 22-ին ժամը 15:00-ին, հոկտեմբերի 13-ին ժամը 15:00-ին և հոկտեմբերի 27-ին ժամը 15:00-ին: Տարբեր պատճառաբանություններով նիստերը հետաձգվել են: Չնայած նրան, որ ըստ մեզ հասած տեղեկությունների 2022 թվականի նոյեմբերի 1-ին ավարտվում է Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննարկելու օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, ԲԴԽ-ն հետաձգել է նաև հոկտեմբերի 27-ին ժամը 15:00-ին նշանակված նիստը, որպեսզի ժամկետը լրանալու հիմքով Մնացական Մարտիրոսյանին ազատի կարգապահական պատասխանատվությունից և դա այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում գործի քննություն իրականացնելու «ունակություն» չունեցող ԲԴԽ-ն իրեն բարոյական իրավունք է վերապահում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ դատավարական ժամկետների խախտմամբ դատական ակտերն ուղարկելու համար:

Այսպիսով, եթե իշխանությունների նախագծած վերրոհիշյալ պլանն իրականություն դառնա, ապա կփաստենք, որ Կարեն Անդրեասյանի մուտքը ԲԴԽ նշանավորվում է մեծ ապօրինությամբ: Ինչ վերաբերում է ԲԴԽ մյուս անդամներին, հատկապես դատավոր անդամներին, ապա ԲԴԽ-ում իրենց բուն լիազորություններն իրականացնելու փոխարեն, նրանք զբաղված են անձնական հարցեր լուծելով, մասնավորապես իրենց հարազատներին դատավորներ նշանակելով և իրենց համար աշխատանքային առաջընթաց ապահովելով, որպիսի հարցին առարկայական կանդրառանանք առաջիկայում:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024