Կարեւորը` վարչապետին չոռ չի կպել

Արթուր Հայրապետյան Հունիս 26, 2021

Հավանաբար բոլորդ կարդացել եք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, երբ հայ ռազմագերիներին, որոնց մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում, ադրբեջանցի դատավորը հարցրել է, թե որևէ միջնորդություն ունե՞ն: Գերիներից մեկն ասել է՝ խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք: Չգիտեմ՝ դուք ի՞նչ ապրեցիք, ի՞նչ զգացիք կամ չզգացիք, բայց ես ողջ օրը գրեթե չեմ խոսել, չեմ հասկացել, չեմ սնվել.... գրիչս հրաժարվում է նկարագրել ապրումներս: 

Ուզում եմ հարց տալ 53 տոկոսին՝ դուք ո՞նց եք քնում, ո՞նց եք ապրում, վերջապես՝ ո՞նց եք ադրբեջանի հետ հավասար տոնում ձեր հաղթանակը:

Ես ծնող չեմ, բայց ուզում եմ հարց տալ 53 տոկոս, գուցե մի քիչ պակաս, ծնողներին... Էհ, ի՞նչ եմ խոսում: Եռաբլուրում մի զոհվածի մայր աննախադեպին ասում է՝ վարչապետ ջան, էսի իմ տղու գերեզմանն ա, շնորհակալ եմ: Մյուսը՝ տղուս կորցրի, վախենում էի՝ քեզ էլ կորցնեմ, վարչապետ ջան... 

Հանգիստ խղճով քնեք, կարևորը՝ վարչապետին չոռ չի կպել.

 

Աննա Մնոյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024