Կարոտը սարսափելի բան է. կարոտում եմ իմ չքնաղ Հայրենիքում իմ զորավոր Հայրենիքը

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 07, 2021

 

Կարոտը սարսափելի բան է. կարոտում եմ իմ չքնաղ Հայրենիքում իմ զորավոր Հայրենիքը.

Ես վախենում էի գիտե՞ս... Գիտես վախենում էի կորցնել այն մարդկանց, որոնց ես ամենից շատն էի սիրում, առանց որի չէի ապրի: Բայց էն միամիտ, պուճուր քյոռփի պես հավատացի, որ չեմ կորցնելու, հավատացի, որ միշտ նրանք ինձ ապրեցնելու... թևերս վեր պարզած առաջ էի գնալու... Էլ չեմ վախենում... Հիմա կորցրել եմ այն մարդկանց, որոնց ամենից շատն եմ սիրել... Այժմ կարոտում եմ, շատ եմ կարոտում ու չգիտեմ անգույն դատարկությունը, որ տնավորվել է իմ մեջ, ինչպես հեռացնեմ ինձնից... չէ, թվում է ամեն բան լավ է, բայց չէ, դատարկությունը հաղթում է ինձ ու գիտես, հիմա միայն ապրում եմ... անկեղծ չգիտեմ ուր եմ գնում, ինչ եմ փնտրում... սարսափելի բան է, ինչ-որ ասում եմ, բայց չգիտեմ, ինչքան կարող է այս դատարկության ու կարոտի մեջ ապրել. թեև գիտակցում եմ, որ այլևս կարոտս իրականության հետ չի առնչվելու ու ես երբեք չեմ գտնելու, տեսնելու նրանց, որոնց կորցրել եմ ու չեմ կարող գրկեմ, շոշափել, լսել... չէ հիմա կարող եք ասել, որ հիշողությունները կփրկեն ինձ, կամ դու կունենաս մեկը, որին շատ կսիրես ու... չէ, բայց ես ունեմ մարդիկ, որոնց սիրում եմ և առհասարակ ես սիրում եմ մարդկանց, բայց էն քո սրտին մոտ խղճին ու լույսին կից, քո օրվա ու քո գուրգուրանքը, ինչպես փոքրիկ հրաշքին ես գրկում ու հոտոտում՝ չկա... չէ, ամեն մեկն ունի իր տեղը, ամեն մեկն ունի իմ կյանքում իր դերը, նշանակությունն ու շատ լավ է, որ կան այդ մարդիկ իմ կայնաքում, բայց ես ոչ հիշողություններով ապրող մեկն եմ, ոչ էլ ինքս ինձ խաբելով պետք է հույս տամ, անջատվեմ ու ապրեմ, որովհետև պետք է ապրեմ: Իսկ ո՞վ է ասել, որովհետև... էդ ասողներն էլ ենք մենք եղել, մեզնից առաջ ասողներն էլ եղել են մարդիկ, ովքեր իրենց ապրած լավի-վատի մեջ գտել են բառն ու փրկել... բայց խոստանում եմ, որ ամեն բան կանեմ, որ հաղթեմ դատարկությանը, որը քիչ-քիչ բուն է դնում իմ մեջ: Աստված իմ, չթողնես ինձ մենակ... ես ապրում եմ, որովհետև գիտեմ, որ դու ուզում ես որ ես լինեմ...

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024