ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքը արդեն քանի տարի ներկայացնում է Unique awards ազգային մրցանակաբաշխությունը, որի գլխավոր գաղափարն է՝ ստեղծագործ արվեստագետին, սպորտի, Հասարակական գործունեություն ծավալող անհատների և մեդիա նվիրյալներին գնահատելն ու արժևորելը։
Օրեր առաջ հավատարիմ մնալով իր առաքելությանը տեղի ունեցավ հերթական մրցանակաբաշխությունը։
Թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար Unique Award հատուկ մրցանակով պարգևատրվեցին՝ ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Արև Սանթրոսյանը և Ջուլիետա Բաբայանը, դերասաններ՝ Լուսինե Ղարիբյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արմինե Անդրեասյանը, Արաքս Մելիքյանը: Ինչպես նաև հետմահու պարգևատրվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ՝ Ռաֆայել Քոթանջյանը:
Այս տարի միջոցառումը վարում էին բլոգեր Մանգոն և հեռուստահաղորդավար Արսեն Խաչատրյանը։
UNIQUE AWARDS ազգային մրցանակաբաշխության կայացմանը աջակցել էին Florist ծաղկի խանութը՝ հիմնադիր Սյուզաննա Սարգսյանի գլխավորությամբ, Gor art collection ձևավորման ընկերությունը, Gyurjinyan production-ը, ձայնային տեխնիկական աջակցությունը՝ Արման Արշակյանի կողմից: Իսկ մրցանակաբաշխությունն անցկացվել է Կառավելլ ռեստորանային համալիրի հյուրընկալ հարկի տակ: