Կայացել է Երևանի քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը

Արթուր Հայրապետյան Հուլիս 21, 2021

Կայացել է Երևանի քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը

 

Երևանի քաղաքապետարանում կայացել է քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը: Այն նպատակ ունի մայրաքաղաքում աշխուժացնել սպորտային կյանքն ու խթանել առողջ ապրելակերպը: Խորհրդի կազմում ընդգրկված են մարզական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու փորձառու մասնագետներ: Ողջունելով խորհրդի անդամներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը համոզմունք է հայտնել, որ խորհուրդը կարևոր դերակատարում կունենա ոլորտում առկա խնդիրների լուծման ու թիրախային ծրագրերի իրականացման համար:

 

Անդրանիկ նիստի ընթացքում խորհրդի անդամներին է ներկայացվել Երևանի ենթակայության մարզական օջախների գործունեությունը, դրանց արդյունավետ կառավարման հարցում քաղաքային իշխանության մոտեցումներն ու անհրաժեշտ նախագծերի իրականացումը:

Օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024