Փետրվարի 1֊ին կբացվի դեպի Ռուսաստան օդային սահմանը

Աննա Անտոնյան Հունվար 27, 2021

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:
Վարչապետն ասաց, որ մեկնարկում է «Ճամփորդիր առանց Covid-19»-ի ծրագիրը, որի վերաբերյալ արդեն ՀՀ ու ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ:
«Կորոնավիրուսի բացասակայն թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե ծրագիրը մեկնարկում է պիլոտային կարգով մինչև մարտի 1-ը, բայց, կարծում են, թե այն կաշխատի, քանի որ նախափորձարկումն անցել է հաջող:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ քաղաքացին, իր հեռախոսի մեջ ներբեռնեով հավելվածը, կարող է գտնել ու ներբեռնել այնտեղ նշված լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն: Քաղաքացիները կմոտենան լաբորատորիա, կհանձեն թեստ ու թեստի արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով ու հավելվածում թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ թեստավորումը տեղի է ունենում թռիչքից 72 ժամ առաջ:
Նախարարն ասաց, թե արդեն վեց հոգի բարեհաջող անցել են գործընթացը, փետրվարի մեկից արդեն այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024