Կենացներ, ճառասացներ ու իրենց անձը կարեւորող մանկուրտներ

Արթուր Հայրապետյան Մայիս 10, 2022

Մեր տունը կեղծ բարեպաշտները քանդեցին` արկածախնդիր ու պատեհապաշտների զոհ դարձած.... Սուտն ու ստին հավատացողները, սադրանքներ ու խառնակչություններ հրահրողները։ Կենացներ, ճառասացներ ու իրենց անձը կարեւորող մանկուրտները։ Չարությունից առավելագույնս կուրացած, ու բոլորին մեղադրող դավաճանները։ 

Երեկ Արսեն Ջուլֆալակյանին լսեցի, որը ԻՔ-ականների հետ աշխատած մարդ է։ Ու գիտե՞ք ոչնչի վրա չզարմացա, որովհետեւ քչից-շատից ճանաչելով դրանց, հատկապես դրանց շեֆին, ցանկություն առաջացավ ոչ թե խղճալ այդ մարդկանց որոնք յանի զոհ են շեֆի ձեռքին, այլ դա իրենց ընտրությունն է, եւ այժմ իրար փչացնելու բուռն գործընթացը սկսված է, եւ այն կավարտվի բացահայտումներով։ Բայց քանի որ այդ մարդիկ ոչ խիղճ ունեն, ոչ էլ մարդ են, չորս տարի երկիրը կործանելու գործով են լծվել, որը ոչ մի արդարացում չունի, քան պատասխանատվությունը, որը պետք է կրեն։ Հայրենիքը ստերով կերակրելու կերակրատաշտ չէ, որ ով ուզի գա լափի, առնի ու տանի` մնա անպատիժ։ 

Ի դեպ սուտն ու գողը մի մարդ են` երկուսի բաժանված, եւ դա ոչ այսօրվա, ոչ նախկինում, եւ ոչ էլ ապագայում տեղ չպետք է ունենա մեր իրականության մեջ։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024