Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է

Արթուր Հայրապետյան Հունիս 23, 2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Տարբե րություն «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -8 «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ + 659 «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ + 5 ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ + 1 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՊ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ + 1 «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ + 2 ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔ -10 «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ + 5 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ + 1 «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» + 52 «ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 ՎԵՐԵԼՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -19 ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ + 744 «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -60 «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ + 52 Կարդացեք նաև ԿԸՀ-ն բավարարել է ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները ԿԸՀ-ն բավարարել է ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները ԿԸՀ-ն ընտրակաշառք տալու մեջ կասկածվող ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն է համաձայնություն տվել Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վաղը՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից, թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/06/23/1200664/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել