ԿԳՄՍ նախարարությունը փնթի է աշխատում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 05, 2020

Կրթության նախարարությունը փնթի է աշխատում. (Ակտիվիստ) 

Մի խումբ աշակերտներ հանրապետության տարբեր դպրոցներից,կազմել են նախաձեռնություն և դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրանքով, որ նախարարությունը այս տարի չեղարկի 12-րդ դասարանի ավարտական պետական քննությունները: Աշակերտները պնդում են, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում ՝ հեռավար կրթական գործընթացը չի ապահովել լիարժեք արդյունք, և որ ունեն զգալի բացթողում, և այս իրավիճակում քննություն հանձնելը անհնար են համարում: Նամակին ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունը հղում է արել օրենքին և նախարարի հրամանին, որը ենթադրում է այդ գործընթացի իրականացում: Նախաձեռնության անդամներից Էդուարդ Պողոսյանը ԿԳՄՍՆ նամակը ստանալուց հետո, նախաձեռնության անունից հանդես է եկել հայտարարությամբ,հայտարարելով,որ նման պատասխանը՝ փնթի աշխատելաոճի օրինակ է: «Նամակ պատասխանում չկա որևէ անդրադարձ մեր ներկայացրած խնդրանքին և միայն հղում է արված օրենքին,իսկ այդ օրենքները իմանալու համար չենք դիմել ԿԳՄՍՆ: Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես նշված է,որ աշակերտները դիմում են ԱԺ Գիտության,կրթության,մշակույթի,սփյուռքի,սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին՝ակնկալելով նրանց անմիջական միջամտությունը հարցին:

Էդ. Գրիգորյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024