Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել

Արթուր Հայրապետյան Ապրիլ 11, 2021

Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/04/10/1183223/

 

Կիսվել