Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթի առնչությամբ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 08, 2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն է տվել դեռևս հուլիսի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին: Եզրակացության համաձան,Արսեն Թորոսյանի կողմից արձակված հրամանների հիմքով ՀՀ առողջապահության նախարարության և «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի միջև 2019-2020 թթ կնքված պայմանագրերը և 2018 թ-ին 2020 թթ փոփոխություններ կատարելու համաձայնագրերը չեն հանգեցրել Արսեն Թորոսյանի մասնավոր և հանրային շահերի բախման, ուստի շահերի բախման դեպքը բացակայում է։ ՈՒշագրավ է, որ որոշումը կայացվել է 3 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, դեմ է քվեարկել հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Հիշեցնենք, որ վարույթի հարուցման հիմք էր հանդիսացել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի դիմումը: Ըստ դիմումատուի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր։ Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։ 2016 թվականի հունվարի 20-ից 2017թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։ Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024