Կոշիկ են մաշել. Պատգամավորի ծախսերը շատացել է` փողը քչություն է անում

Արթուր Հայրապետյան Հուլիս 15, 2021

 

Կոշիկ մաշողների փողը քչություն է անում. բենզինի ծախսերը մեծացել են` պատգամավորների ծախսերը շատացել են` փող է պետք։ 

ԱԺ-ի ծախսերը եղել են եւ շարունակելու են լինել նախատեսվածից ավել։ Այսինքն էդ ո՞նց է պատահում, որ ԱԺ ծախսերը նվազել են.. իբր երեսփոխանը ի՞նչ մի ծանր աշխատանք է իրականացնում, որ մի հատ էլ.. ամեն երեսփոխանի երկու օգնական ու մի վարորդ է հասնում, ինչքանով որ տեղյակ եմ, հիմա էլ 

ԱԺ պատգամավորների կողմից, ովքեր այլեւս պատգամավոր չեն լինելու, արտահերթ նիստով նախաձեռնել են պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, ԱԺ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի։ Էս ի՞նչ բարի եք ու սրտացավ.. յախք։ Կարծես երկրում ոչ դարդ կա, ոչ ցավ, փողն էլ գյոլ է տվել` ծախսելու տեղ չկա։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել