Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը և արգելեց Կոտայքի մարզպետին անցկացնել Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը;
Հիշեցնենք, որ դատարան ներկայացված պահանջով խնդրել էինք
1. Անվավեր ճանաչել Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2021 թվականի հունվարի 26-ի անցկացված մրցույթի արդյունքները Ն.Վանեսյանի մասով:
2. Անվավեր ճանաչել Նարեկ Վանեսյանի վերաբերյալ մրցույթի արդյունքը անփոփոխ թողնելու մասին ՀՀ Կոտայքի մարզպետի 02.02.2021թ. թիվ 35-Ա որոշումը,
3. Նարեկ Վանեսյանին ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչել,
4. Պարտավորեցնել ՀՀ Կոտայքի մարզպետին Նարեկ Վանեսյանին «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն նշանակել: