Հարգելի ու իմ շատ սիրելի կոտայքցիներ,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել` աշխատանքային որոշակի անհամաձայնությունների պատճառով:
Իմ սիրելի ու հարազատ մարզում աշխատածս այս 6 ամիսներին առաջնային սկզբունքս մեկն է եղել՝ հատկապես այս բարդ ժամանակահատվածում գործել բացառապես հօգուտ և ի շահ երկրի, մարզի ու ժողովրդի:
Պաշտոնավարմանս այս կարճ, բայց արդյունավետ ամիսներին պետք է վստահորեն ասեմ՝ վայելեցի իմ աշխատակազմի հարգանքը, կառուցողական աշխատեցի համայնքի բոլոր ղեկավարների հետ, միասին լեցուն ու գերծանրաբեռնված օրակարգով մարզում մի շարք կարևոր ծրագրերի մեկնարկ տվեցինք, որի պտուղները բնակչության համար հետո է հասու լինելու:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, մարզպետարանի բոլոր աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, մարզպետարանի ենթակա կառույցների աշխատակիցներին արդյունավետ համագործակցության համար:
Այս կարևոր ժամանակներում մեր ժողովրդին մաղթում եմ իմաստություն, այս թոհուբոհում ճիշտն ու սխալը իրարից տարբերելու կարողություն:
Թող խաղաղություն լինի երկրում, մնացյալ ամեն բան անցողիկ է …
Մեսրոպ Մեսրոպյան