Կութում, որտեղ հակառակորդն է դիրքավորվել, հնչել է պայթյուն

Արթուր Հայրապետյան Մայիս 18, 2021

Կութում, որտեղ հակառակորդն է դիրքավորվել, հնչել է պայթյուն

 

 

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը սահմանային իրավիճակը ներկայացնելիս, նշել է, որ երեկ պայթյուն է լսվել այնտեղից, որտեղ դիրքավորվել են ադրբեջանցիները։

 

«Պայթյունի վայրում երկու տեխնիկա կար, էլ չիմացանք, թե ինչից էր»,- ասել է նա՝ հավելելով, որ տվյալ վայրը 30 տարուց ավելի է՝ ականապատված է։ Ս. Չիտչյանը տեղյակ չէ՝ պայթյունից տուժող եղել է, թե ոչ։

Կիսվել